Էլի՞ հանցակազմերի հատկանիշներ չեք տեսնում

Կիսվել

Արտատպված է` Ռաֆաել Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:


Իր կողմից ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոն հորինած և այդ պաշտոնը զբաղեցնող անձը, գտնվելով արձակուրդի մեջ, այսինքն դադարեցված լիազորություններով, արդեն մի 30 անգամ հայտարարեց, որ հանձնարարականներ է տալիս հատուկ ծառայություններին և կառավարությանը:

Հանձնարարականներն էլ վերաբերում են ՀՀ քաղաքացի Աշոտ Նիկոլի Փաշինյանին Ադրբեջանի հանրապետությանը որպես պատանդ հանձնելու գործընթացին: Արդեն 3-րդ օրն է, այդ անձը, ով հանդես է գալիս որպես վարչապետի պաշտոնակատար և գտնվում է արձակուրդում, այսինքն չի կրում, Կառավարության ղեկավարի լիազորությունները` հայտարարում է, որ հանձնարարել է պաշտոնապես կապնվել Ադրբեջանի Հանրապետության հետ և պատանդ հանձնել ՀՀ քաղաքացուն:

Էլի՞ հանցակազմերի հատկանիշներ չեք տեսնում:

Այլ լուրեր

Կարդալ նաև