Հիշեցնենք, որ երեկվա այդ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի և Nissan մակինիշ ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Այս մասին Compromat.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի հանրային կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։