Երեկ Ամիրյան փողոցում կրակոցների հեղինակը հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) որդին է

Կիսվել

Հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Ամիրյան փողոցում վիճել և կրակել է մի երիտասարդի ուղղությամբ։ Թիկնապահները վիրավոր տղային դրել են իրենց մեքենան և տեղափոխել մասնավոր հիվանդանոցներից մեկը:

Մեր տեղեկություններով՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող լիբանանյան ռեստորան/բիսրոյի դիմաց է տեղի ունեցել դեպքը: Գռզոյի տղան վրացական համարներով մոտ 400 հազար դոլար արժեցող Ֆեռարիյով անմիջապես հեռացել է դեպքի վայրից:

Ռեստորանի մատուցողներից մեկը նկարահանել է միջադեպը, սակայն ոստիկանությունը տղային բերման է ենթարկել և առգրավել հեռախոսը: Հավանաբար ծածկադմփոց պիտի անեն:

Այլ լուրեր

Կարդալ նաև