Եթե ենթարկվում եք ապօրինի հրամաններին, գոնե փրկեք ձեր կյանքերը, պաշտպանվեք, դրա համար ձեզ չեն դատի. Ռաֆաել Գևորգյան

Կիսվել

Հարգելի զինվորներ, սերժանտներ, եբթասպաներ և սպաներ, ովքեր գտնվում են ՀՀ սահմաններին` ադրբեջանցիների հետ շփման գծում. մենք գիտենք, որ ձեզ չկրակելու և «ավելորդ լարվածություն» չստեղծելու դավաճանական հրաման են տվել: Դուք էլ, որպես զինվորականներ` ենթարկվում եք յուրաքանչյուր հրամանի: Չհաշված այն փաստը, որ այդ հրամանն ակնհայտ ապօրինի է, որին դուք իրավունք ունեք չենթարկվելու, այնուամենայնիվ, օրենքները բոլորիս համար սահմանում են նաև ինքնապաշտպանության այլ երաշխիքներ:

Օրինակ` եթե տեսնում եք, որ տեղի է ունեցել ապօրինի սահմանահատում և զինված անձինք մոտենում են ձեզ, ապա առանց վարանելու կարող եք կրակ բացել նրանց ուղղությամբ` հետ մղելու նպատակով, բացի նրանից, որ դա պահանջում է սահմանադրությունն ու օրենքները, դա նաև անհրաժեշտ պաշտպանության սահմաններում է, մանավանդ այսօրվա գերիների հետ միջադեպից հետո` դա մաինգամայն արդարացված է:

Դավաճան իշխանության կողմից իհարկե կհարուցվեն քրեական գործեր, ոչ պակաս դավաճան իրավապահները ձեզ կվախեցնեն, որ դատվելու եք, բայց ոչ մի պարագայում մի հավատացեք նրանց, հավաստիացնում եմ` ոչ մի դատարան, այդ քրեական գործերով մեղադրական դատավճիռ չի կայացնի, ձեզ չեն կալանավորի:
Եթե ենթարկվում եք ապօրինի հրամաններին, գոնե փրկեք ձեր կյանքերը, պաշտպանվեք, դրա համար ձեզ չեն դատի:

Այլ լուրեր

Կարդալ նաև