«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը մի ցանկություն ունի՝ գեներալ Մանվելին ներեն, ազատ արձակեն, նա հասնի իր ընտանիքին: «Ով է ասել,որ մենք իրար հետ ունեցել ենք թշնամանք, մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել, լրագրողներից եմ լսել: Մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունի, ընդդեմ Մանվել Գրիգորյանի թշնամանք չունենք, երեւի զգացած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին, երեխաներին, չկա մեկը, որ վիրավորած լինի, վատ խոսք ասած լինի: Մենք երկար աշխատանք ենք արել, որ նրա ընտանիքի անդամներին ընդհանրապես ոչ մեկ չվիրավորի, դա հարիր չէ մարդուն, որի հայրը նստած է: Հանձնարարություն չի եղել, մեր հորդորն է եղել մարդկանց, որովհետեւ լիքը վրդովված մարդիկ են եղել, ասել ենք՝ հանկարծ չվիրավորեք, չի կարելի: Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի, ես կուզեի՝ նրան մի օր շուտ թողնեին, հասներ իր ընտանիքին, ես կգնայի, մի հատ Աստվածաշունչ կնվիրեի, որ Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ չկա մի մարդ, որը խախտում է Աստծո գիտությունը, մի օր պատասխան է տալու: Ինքն արդեն պատասխան է տվել, բավարար է, ես կուզեի՝ իր անցած ճանապարհի համար ներվեր, հասներ իր ընտանիքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Ասատրյանը:
Սկզբնաղբյուր՝ aravot.am