Դոն Պիպոյի եղբոր սպանության վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հրկիզված մեքենա

Կիսվել

Դոն Պիպոյի եղբոր սպանության վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հրկիզված մեքենա. ինչ է կատարվել դեպքից հետո. նոր մանրամասներ

Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել է Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քիչ առաջ նոր մանրամասներ հայտնի դարձավ:

Մասնավորապես, հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել դեպքից հետո։

Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության դեպքի վայրից մի փոքր հեռու՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է հրկիզված մեքենա, որի մեջ եղել է ինքնաձիգ:

Ըստ նախնական վարկածի՝ վերոնշյալ ինքնաձիգով է սպանվել Դոն Պիպոյի եղբայրը՝ Լալան։

Ապա հետքերը թաքցնելու նպատակով ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները հրկիզել են մեքենան:

Այլ լուրեր

Կարդալ նաև