26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Դատարանը Գորիսի համայնքապետին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի 14։00–ին

Կիսվել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 16–ին, ժամը 14։00–ին կհրապարակի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Այլ լուրեր

Կարդալ նաև