«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը «Սասնա ծռեր» զինված խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանն է:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա փետրվարին հրապարակվեց դատավճիռ, ըստ որի, «Սասնա ծռերի» գործով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը՝ 10, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Իսկ թե ինչպե՞ս ստացվեց, որ ազատազրկման դատապարտվածը դարձավ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Իրավունքը» հետաքրքրվեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակի առաջին համարից՝ Վահե Գասպարյանից:
Վարուժան Ավետիսյանը դեռ չի դատապարտվել, որովհետև դեռ ատյաններ կան, որով պետք է անցնի՝ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: Այնպես որ, նա այժմ դատապարտված չէ:
Փաստորեն, նիկոլական Հայաստանում ոստիկանի սպանության մեջ ոչ միայն մեղադրվողը, այլև դատապարտվածը կարող է մնալ ազատության մեջ հերիք չէ, մի հատ էլ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։