26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Կիսվել

Գլխավոր դատախազությունից Compromat.am-ին փոխանցեցին, որ դատախազությունը մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու որոշման դեմ բողոք է պատրաստում` ներկայացնելու վերաքննիչ ատյան։ Միևնույն ժամանակ, դատախազությունը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու որոշում կայացրած ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

 

Այլ լուրեր

Կարդալ նաև