Գործող վարչախումբն անում է հնարավորն ու անհնարինը ռուսներին Արցախից հեռացնելու և այն թշնամուն նվիրելու համար. Լևոն Մնացականյան

Կիսվել

Չնայած անժխտելի իրողությանը, որ դե ֆակտո ռուսական կողմն է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանը զավթած օտարերկրյա գործակալական ցանցը շարունակում է հակառուսական քաղաքական կուրսը։

Ասել, որ ռուսական կողմը գթասրտությունից դրդված է պաշտպանում Արցախը, միամտություն կլինի, քանզի ՌԴ-ն որպես գերտերություն ցանկացած գործողություն իրականացնում է սեփական շահերից ելնելով՝ ինչպես բոլոր պետությունները։

Այսուհանդերձ, հնարավոր էր համադրել հայ-ռուսական շահերը և շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանզի ռուսները դժվար թե երկար հանդուրժեն թուրքական կողմի առաջխաղացումը տարածաշրջանում։
Սա է պատճառը, որ ռուսներն ակնհայտորեն նախատեսվածից շատ զորք են կուտակել Արցախում։

Արցախը դավադրաբար հանձնելուց հետո գործող վարչախումբն (և ոչ միայն) ակտիվորեն լծվել է հակառուսական քարոզին՝ հույս ունենալով վերջիններիս դուրս մղել տարածաշրջանից։
Այս պարագայում գործող իշխանությունը կկարողանա ավարտին հասցնել անդրկուլիսյան գործարքը թշնամու հետ՝ Արցախից մնացած բեկորները թուրքերին նվիրելով։

Առավել քան վստահ եմ, որ ռուսական կողմի՝ Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում տեսնելու առաջարկից և մերժումից հետո ռուսները ոչ միայն չեն լքի Արցախը, այլև կսկսեն «թուրքերին սանձելու» պատժիչ օպերացիան, որից հայկական կողմը կարող է և պարտավոր է օգուտ քաղել՝ իհարկե առանց կապիտուլյանտի։

Հ.Գ. Ռուսական խաղաղապահների՝ հայերի նկատմամբ ջերմ վերաբերմունքն առավել քան խոսուն վկայություն է, որ սին են կարծիքները, թե ռուսներն են հրահրել պատերազմն ու հասել ցանկալի արդյունքի։

Այլ լուրեր

Կարդալ նաև