Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց, որ 2018 թվականին թմրամոլության բարձր ցուցանիշ է գրանցվել մարզում։
«Մտահոգիչ է սա, թեև օպերատիվ մարմինների կողմից դրական աշխատանք եմ տեսնում․ նշված անձանց հայտնաբերում ու ներկայացնում են վարույթն իրականացնող մարմնին»։
Ըստ դատախազի,Գյումրիում ամենապահանջվածը մարիխուանան է։ Նա մեջբերեց թմրամիջոցների իրացման մի դեպք, հանցագործությունը կատարել է գյումրեցի մի կին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։
«Գործի նյութերով հիմնավորվել է, որ նշված անձին արտերկրից ուղարկել են թմրամիջոցներ՝ դեղահաբերի տեսքով, որոնք իրացրել է Գյումրի քաղաքում։ Նշված անձին մեղադրանք առաջադրեցինք առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, և այդ քրեական գործը մոտակա օրերին՝ 3-4 օրից կուղարկվի դատարան»,- ասաց դատախազը։