26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է երեխայի դի

Կիսվել

Բնակարանի լոգարանում այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 16:44-ին հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի. երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է: Այս մասին Compromat.am-ին հայտնում են ԱԻՆ-ի լրատվականից:

Հունիսի 4-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան չի արձագանքում թակոցներին:

Դեպքի վայր  են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) կրտսեր հրահանգիչը:

ՀԱԲ կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին եւ համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):

 

Այլ լուրեր

Կարդալ նաև