26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան. Արծրուն Հովհաննիսյան

Կիսվել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վիրավորում ստացած զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է:

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։

Ի դեպ. վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»,- գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել:

Այլ լուրեր

Կարդալ նաև