Բարձրախոսով «իշխանությունը» հզոր բան է: Բղավում ես, հազար անգամ ուժեղացված տարածվում է ու քեզ թվում է, որ բարձրախոսով տվիր ջնջխեցիր բոլորին, որ ասածդ հազար տոկոսանոց ճշմարտություն է, որ դու միակն ես, մնացածն էլ ձեռքիդ խաղալիքն են:
Եղեռնի հետ դուք էիք խաղում, ու հիմա էլ Արցախյան պատերազմի:
Քաղաքականությունը շատ ավելին է, քան էմոցիան է, բարձրախոսը, կամ էլ հոխորտանքը:
Դե եթե անող եք, ապա պատեհապաշտությունը մի կողմ դրեք ու գործն արեք ցանկացած օր:
Ու հիմա այդ չարած օրվա, ձեր պարտության համար մեզ` սովորական մահկանացուներիս, մի´ մեղադրեք:
Լեվոնն էր նման տրյուկներ անում, բայց կարծում եմ դուք դեռ շատ «հաց ու պանրի տեղ ունեք» մինչև Լեվոնի դեմագոգիան:
88 թվից հարյուրավոր նման խոսողներ եկան ու գնացին ու երկիրն էլ սրա նրա բաժին դարձավ:
Հերիք է հոխորտաք, գործ արեք:
#LifeNews