Բայց զգում ե՞ք, որ մենք այլևս Արցախի կորստից չենք խոսում, դավաճանությունից չենք խոսում, Սև լիճ մտած ազերներից չենք խոսում։
Մի քիչ աղմկեցինք դեմարկացիայից ու դելիմիտացիայից, Տավուշի ու Արարատի մարզի հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու նիկոլների ցանկության դեմ, ու վերջ։
Բայց կայծակը կարևոր է, կայծակի հետագիծը` էլ ավելի կարևոր, քանի որ ադրբեջանական քաղաքական տեխնոլոգները այդ հետագիծը նույնացրեցին գլխավոր նիկոլի հետ։
Ու սկսվեց. ադրբեջանական իշխանական քարոզիչները սկսեցին դա «անխնա» տարածել, իսկ մենք` ընդդիմադիրներս, կուլ տալով այս խայծը, սկսցեինք այն ծաղրել ու զայրանալ` դրանով նպաստելով իրենց ծրագրերին։
Բայց չհասկացանք, որ մեր քթի տակ մեզանից գողացան Արցախի կարգավիճակի հարցը, Հայաստանի ինքնիշխան սահմանների պաշտպանության հարցը, նիկոլների կողմից ադրբեջանցիներին մեր տուն հրավիրելու և նրանց առաջ կամիր գորգ փռելու հարցը։
Իսկ կայծակը կարևոր է, քանի որ անձրևը մաքրում է բոլոր հետքերը . . .