Բայց եթե սահմանափակվում ենք լոկ գրավոր և բանավոր տեքստերով, ուրեմն ոչնչով չենք տարբերվում օրվա պոպուլիստ և դեգեներատ իշխանություններից. Արշավիր Ղարամյան

Կիսվել

Անձամբ ես պատրաստ եմ…

Երեկվանից ՀՀ քաղաքական դաշտի բոլոր այն ուժերի ներկայացուցիչները՝ առաջնորդներ, ղեկավարներ, որոնք օրհասական են բնորոշում ստեղծված իրավիճակը,- հանդես են գալիս կոչերով, ուղերձներով և հարցազրույցներով առ այն, որ այլևս անհնար է սպասել, պետք է ժամ առաջ կանգնեցնել այս կործանարար գահավիժումը, փրկել Հայաստանը և հայոց պետականությունը, փրկել Հայրենիքը և Հայ ժողովուրդը․․․
Հարգելինե՛րս, բա ո՞ւմ եք սպասում, ինչի՞ եք սպասում, սկսե՛ք, առաջարկե՛ք գործողությունների ծրագիր, և հայ ժողովրդի սթափ հատվածը կկանգնի ձեր կողքին, ու կփրկենք Հայրենիքը․․․
Բայց եթե սահմանափակվում ենք լոկ գրավոր և բանավոր տեքստերով, ուրեմն ոչնչով չենք տարբերվում օրվա պոպուլիստ և դեգեներատ իշխանություններից:

Արշավիր  Ղարամյան

Այլ լուրեր

Կարդալ նաև