Արևմուտքին տված խոստումը կատարել չստացվեց, փնտրվում է այլընտրանք. «Փաստ»

Կիսվել

«Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ներկայումս ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Խոսքը, կարծես, քաղաքական խորհրդի մասին է, որը ունենալու է խորհրդատվական գործառույթ, գրեթե ինչպես Հանրային խորհուրդը, սակայն քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարն առաջարկվել է արևմտյան ֆինանսավորում ունեցող որոշ շրջանակների կողմից։ Թերթն իր հրապարակումներից մեկում դեռևս մայիսի սկզբին գրել էր, որ «Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»»: Չնայած գործադրած հնարավոր ու անհնար ջանքերին, դա հնարավոր չդարձավ, ու հիմա մտածել են նման ձևաչափով ինչ-որ կերպ տվյալ խնդիրը կարգավորել։ Նշյալ խորհրդում, ըստ նախնական տեղեկությունների, գերակշիռ մեծամասնությունը ընդգծված արևմտամետ ուժերն են լինելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այլ լուրեր

Կարդալ նաև