Քաղաքական կուսակցությունների ընտրական ցուցակների հրապարակումից պարզվեց, որ Ազատական կուսակցության պատգամավորական թեկնածուների 9-րդ համարը զբաղեցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Ռոմանի Մկրտիչյանը: Արդյո՞ք կաթողիկոսն աջակցում է Սամվել Բաբայանի դաշինքին:
Գարեգին Բ-ին ճանաչողները շատ լավ գիտեն, որ առանց նրա գիտության համակարգում գործող որևէ պատասխանատու անձ դժվար թե առանց համաձայնության ընդգրկվեր այդ ցուցակում կամ մի՞գուցե Գարեգին Բ-ն փորձում է քաղաքական բոլոր թևերում ունենալ իր մարդկանց: Թերևս այս տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև այն, որ հունիսի 7-ին, Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել է նաև իր հարազատ եղբայրը՝ Ոսկեհատ համայնքի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը: