Առաջիկա կիրակի օրը կայանալիք խաղաղ, արդար ու թափանցիկ ընտրություններով կտրվի մեր երկրում առկա դժվարությունների հաղթահարման մեկնարկը: Խաղաղություն մեր երկրին. Դավիթ Համբարձումյան

Կիսվել

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ մասիսցիներ,
Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է:

Սահմանված ժամանակահատվածում առաջադրված քաղաքական ուժերն ու թեկնածուները փորձեցին ամփոփ ներկայացնել իրենց տեսլականները, երկիրն այս դժվարին իրավիճակից դուրս բերելու ուղիները:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի, ժողովրդի համար։ Եվ մեզանից յուրաքանչյուրի ընտրությամբ է պայմանավորված, թե ինչ ենք ժառանգելու մեր սերունդներին։

Այցելեք ընտրական տեղամասեր և կատարեք ձեր քաղաքացիական պարտքը՝ ձեր իսկ վստահության քվեով ձևավորելով ապագա խորհրդարանը:
Քվեախցիկ մտնելուց առաջ հիշեք, որ ձեր ձեռքերում է ձեր զավակների, թոռների վաղվա օրը, մեր երկրի ապագան և ընտրություն կատարեք խղճի մտոք, ընտրեք արժանավորին։
Հուսով ենք, որ առաջիկա կիրակի օրը կայանալիք խաղաղ, արդար ու թափանցիկ ընտրություններով կտրվի մեր երկրում առկա դժվարությունների հաղթահարման մեկնարկը:
Խաղաղություն մեր երկրին:

Հայցում եմ բոլոր այն անձանց ներողամտությունը, որոնց չեմ հասցրել հանդիպել ժամանակի սղության պատճառով:
#Մասիս_Պատիվ_ունեմ

Այլ լուրեր

Կարդալ նաև