Ապագա կա՞

Կիսվել

Ապագա կա արտահայտությունը Նիկոլի շուրթերից որպես սպառնալիք է հնչում:

Հիմա բացատրենք թե ինչու.

Նիկոլն ասեց կամեռաները կհանվեն, դրանք ավելի շատացան։

Նիկոլն ասեց Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի 75%-ն անցավ թշնամուն։

Նիկոլն ասեց կորոնավիրուսն ում շունն ա, կորոնայից արդեն 5000-ից ավելի մարդ է մահացել։

Նիկոլը հուլիսին ասեց մեր բանակը միայնակ կարող է դիմակայել Ադրբեջանին, բայց պատերազմում պարտվեցինք ու 5000 զոհ ունեցանք։

Նիկոլն ասեց գյուղացին կարևոր է մեր երկրի համար, բայց գյուղնախարարությունը փակեց։

Նիկոլն ասեց արտագաղթը կնվազի, բայց այս տարի նոր ռեկորդ է սահմանվել երկրից արտագաղթողների։

Այս շարքը կարելի է երկար թվել, բայց սարսափելին այն է, որ Նիկոլն հիմա ուղղակի ասում է ապագա կա։

Այլ լուրեր

Կարդալ նաև