Աշխարհը հոգնել է արհեստածին վիրուսի սահմանափակումներից

Կիսվել

Արտատպված է քաղաքագետ Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից:


Թրամփը ողջունում է կուբացիների պայքարն ընդդեմ կոմունիստական ռեժիմի, իսկ համաշխարհային մամուլը «լուռ» է։

Սոցիալական վատթարացող իրավիճակով պայմանավորված զանգվածային բողոքի ակցիաներն ու ցույցերը չեն դադարում Կուբայում։

Ազատատենչ կուբացիները համախամբված պայքար են մղում՝ կոմունիստական ռեժիմին իշխանությունից հեռացնելու համար։

Հետաքրքրականն այն է, որ ոչ միայն Կուբայում, այլև աշխարհի տարբեր քաղաքներում (անգամ covid-ի սահմանափակումների դեմ ցույցերը) իրականացվող ցույցերը որևէ կերպ չեն լուսաբանվում համաշխարհային մամուլի հսկաների (CNN, BBC) կողմից. աշխարհում կատարվող իրադարձությունները ցուցադրվում և մեկնաբանվում են համեմատաբար փոքր լսարան ունեցող ԶԼՄ-ների կողմից (Foxnews, Newsmax):

Հանրապետական (Թրամփի ղեկավարած կուսակցության) նահանգապետերը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ողջունում են կուբացիների արդար պայքարը, իսկ դեմոկրատները սատարում են գործող վարչախմբին։

Կուբացիների պայքարն ու պայքարի ելքը կարող է վարակիչ նշանակություն ունենալ կոռոնավիրուսային սահմանափակումների դեմ պայքարող մարդկանց համար. աշխարհն արդեն հոգնել է սրհեստածին վիրուսի հետ կապված անտրամաբանական սահմանափակումներից։

Առավել քան ակնհայտ է, որ COVID-19-ի շուրջ «եփված», խուճապ առաջանցող տեղեկատվական խառնաշփոթն անտեղին էր և կեղծ։

Հ.Գ. Աշխարհում նոր հասարակարգ է ձևավորվում, ինչն ակնհայտ կդառնա առավելագույնը 2 տարի հետո. փորձեց խուսափել վակցինացվելուց և խուճապի մի՛ մտնվեք։

Այլ լուրեր

Կարդալ նաև