26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը

Կիսվել

Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Տեսարանը հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։

Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և ժողովուրդը շուտով հստակ կիմանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝
— ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում,
— ինչո՞ւ 2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ,
— ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները,
— ինչպե՞ս պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։

Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։
Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։
Մնաց 6 օր։

Այլ լուրեր

Կարդալ նաև