Դեռեւս այս տարվա մարտին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն։ Գրել էին, որ որդուն փախցրել էր ծառայությունից։ Թերեւս, մանրամասների մասին չեղավ պաշտոնական հերքում կամ հաստատում։ Փոխանակ զբաղվեն, ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար, կամ գոնե օր առաջ ազատեն իրենց աթոռները կոմպետենտ մարդկանց համար, պարզվում է, Անդրանիկ Քոչարյանի հարազատները՝ եղբոր՝ Ավետիսի 37 ամյա որդին, Գեւորգի միջոցով պատերազմում անհետ կորած Թաթուլի մորից Զամիրա Ավագյանից վերցրել է 5000 ԱՄՆ դոլար։
Այսինքն պարգևավճարները քիչ ե՞ն, զոհված ու անհետ կորածների հարազատներին հատուցումներ տալու փոխարեն, նրանց խոցելի վիճակն օգտագործելով գումարներ են շորթում։ Ըմդ որում՝ հասկանալի է դառնում ամեն գնով վերարտադրվելու մոլուցքի պատճառը։
Դեպքը եղել է այս տարվա հունվարին, ինչը քաջ հայտնի է իրավապահներին ու այս համատեքստում հետաքրքիր է ինչպես են արձագանքել այս մեղմ ասած անբարո արարքին: