Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասսօր՝ հունիսի 8-ին, Սիսիանում քարոզարշավի ժամանակ ասաց, որ իրենք զանգեր են ստանում Սյունեցիներից, որ իերնց ահաբեկում և սպառնում են, որպեսզի չմասնակցեն «Հայաստան» դաշինքի քարոզարշավին:
«Այդ վախի մթնոլորտն այս ապիկարները փորձում են տարածել ամեն տեղ և ամենուր: Ժողովուրդ ամոթ է սրանցից վախենալը, 4 անգամ ամոթ է, որ գնան իրենց ձայնը տան: Այսօր ամենախիզախները գալիս են, մեր նման կանգնում են մեր կողքին: Չեմ ընդունում, որ ասում են՝ չենք կարողանալու գանք, որովհետև մեզ կարող է աշխատանքից ազատեն: Է՜, 12 օր էլ առանց աշխատանք մնացեք, մենք սաղ կփոխհատուցենք»,-ասաց նախկին մարզպետը:
Նրա խոսքով՝ իրենք եկել են, որպեսզի փրկեն պետականությունը, պետությունը, այլ տարբերակ իրենք չունեն:
«Շատերին ասում են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն սիրում, պետք չի նրան սիրել, նրան իր կինն է սիրում, երեխաններին են սիրում, թոռնիկներն են սիրում: Ռոբերտ Քոչարյանին պետք է հավատալ, օգտագործել իր կապերը, հնարավորություններն, անցած ուղին»,-ասաց Վահե Հակոբյանը: