3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Այսքան ապազգային ու դավաճան դեմք որտեղի՞ց մեր ես մի թիքա երկրում

Կիսվել

Արտատպված է` Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:


Նայելով կապիտուլյանտի քարոզարշավի մեկնարկը և ԴՐԱ աջակիցներին ինձ մոտ հարց ծաքեց, լավ այսքան ապազգային ու դավաճան դեմք որտեղի՞ց մեր ես մի թիքա երկրում:

Հասկանում եք, երբ հասարակության և ամբոխի տգիտները կապիտուլյանտի գլխավորությամբ հավաքվում են իրար գլխի դա վերածվում է լրբության: Եվ երբ մտնում ես վիրտուալ (սոց. ցանցեր) տիրույթ, այս անմիտ հիստերիկան, այս փոխադարձ վիրավորանքները միայն մի բան են մատնանշում` այս հասարակությունը ոչ թե կործանված է, որովհետև կործանվելու համար գոնե պետք է գոյություն ունենալ, այլ նման բան այս երկրում գոյություն չունի: Լավ, ո՞նց են մարդիկ կարողանում լսել այդ հոգևարկի մեջ գտնվող խելագար արարածին, կամ ո՞նց են ապրում այս աղբի մեջ, ո՞նց են գիշերը հանգիստ քնում, երբ մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ այս վիճակում է ու ԴՐԱՆՑ բերանից միայն աղբ է թափվում…: Պարզ է, որ ամեն ինչի համար մեղավոր և պատասխանատու են ներկա իշխանությունները դավաճան կապիտուլյանտի գլխավորությամբ, բայց հենց «հասարակության» մեջ գերիշխող սովորույթներն են ձևավորում իշխանական հակումներն ու ձգտումները…
Հունիսի 20-ին կամ մենք վերջ ենք դնում այս արատավոր երևույթներին, կամ մենք ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու իրավունք չունենք: Մեր փրկությունը Ազգային պետություն ունենալն է, ու դրան այլընտրանք չկա և վերջ:

Հ.Գ. … անհրաժեշտ է… հասարակության տականքներին թույլ չտալ գլուխ բարձրացնել:
Անդրկովկասի ներքին գործերի մինիստրին, 1918թ.:
…շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքի, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…
Հ.Թումանյան

Այլ լուրեր

Կարդալ նաև