ԱԽ նիստը խաղաղ է անցել, դրանից հետո՞ է նոր զարգացում եղել, որ ԱԳ նախարարը հրաժարական ներկայացրեց. «Հրապարակ»

Կիսվել

«ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պայթյունավտանգ է, և չի բացառել էսկալացիան։ Սրանով է բացատրել իր «փոխշահավետ» առաջարկն Ադրբեջանին՝ երկուստեք զորքը հետ քաշելու և ՀՀ պետական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին։

Չի ասել՝ համաձա՞յն է Ադրբեջանն այդ առաջարկի հետ, քննարկվե՞լ է այն ռազմավարական դաշնակցի հետ։ Ներկաներն անակնկալի են եկել՝ ժամեր անց տեղեկանալով արտգործնախարարի հրաժարականի մասին, քանի որ նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, թե այս առաջարկի հետ կապված հանձնարարական է տվել նախարարին, և Այվազյանը գլխով համաձայնության նշան է արել։ Նրանք ենթադրում են, որ դրանից հետո նոր զարգացում է եղել, որը նրան դրդել է այդ քայլին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այլ լուրեր

Կարդալ նաև