Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան էջում գրում է․ «Տեղ հասանք։ Փաշինյանի շրջապատում եւ ԱԱԾ-ում եղած իմ աղբյուրները պատմում են, որ ԱԱԾ-ում լուրջ սկանդալ է առաջացել։ ԱԱԾ ղեկավարը վրդովված է Փաշինյանի կեցվածքով, սակայն առայժմ լռում է։ Նիկոլը խախտել է բոլոր գրված եւ չգրված կանոնները, որոնք չեկիստների մոտ ձեւավորվել էր տասնամյակներ շարունակ։ Ահա ձեզ օրինակներ։
ԱԱԾ 4-րդ դեպարտամենտի աշխատակից Արթուր Գեւորգյանը, ով ղեկավարում է քարոզչական աշխատանքները սոցկայքերում, ստացել է իր անմիջական ղեկավար Ավագ Մարգարյանից հանձնարարություն նախապատրաստել եւ տարածել մի շարք կեղծ եւ վարկաբեկիչ նյութեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի մյուս անդամների մասին։ Ինչպես հայտնում է իմ աղբյուրը ԱԱԾ-ից, Գեւորգյանը նոր հանձնարարականին առանձնապես էնտուզիազմով չի վերաբերվել եւ ղեկավարությունը ստիպված է եղել համոզել եւ «ավանսով» նշանակել նրանց դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, որպեսզի ինչ որ կերպ նրան մոտիվացնել։ Ընդհանուր առմամբ, ըստ իմ աղբյուրների փոխանցման, ԱԱԾ-ում մթնոլորտը ծայրահեղ լարված է։ ԱԱԾ-ում Փաշինյանի հանդեպ կա ամբողջական անվստահություն։
Ղեկավարությունը հասկանում է, որ ատելությունը Փաշինյանի հանդեպ ուր որ է կտարածվի նաեւ ԱԱԾ գեներալիտետի վրա։ ԱԱԾ միջանցքներում զայրույթով քննարկում են, որ Նիկոլը գաղտնի կերպով հանձնարարել է օպերատիվ-տեխնիկական վարչության ղեկավար Կարեն Ղարիբյանին, ով հանդիսանում է իր թիկնապահ Ղազար Ղազարյանի ազգականը, դուրս գրել եւ զեկուցել անձամբ իրեն՝ քաղաքական գործիչների գաղտնալսումները, սակայն այնպես, որ Ծառայության ղեկավարը այդ մասին չիմանա։ Սպաները զայրանում են, որ ԱԱԾ ղեկավարը ամեն բան գիտի, բայց դեռ Փաշինյանին վախկոտաբար պաշտպանում է։