Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին Compromat.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ԱԱԾ-ն այս պահին, դեռ այլ մանրամասներ չի հայտնում։
Նշենք, որ Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ.`ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ Գիգոլյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր: