«Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ
նման տեղեկությունների դեպքում իրենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնեն, որ այդպիսի երևույթները չկրկնվեն: