«Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և տարիների հարուստ փորձ։ Մի տարբերությամբ միայն, որ հիմա դրան ավելացել է նաև Նիկոլ Փաշինյանի նյարդերը հանգստացնելու և լավատեսություն ներշնչող տվյալներ փոխանցելու խնդիրը։
Մեր տեղեկություններով, մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել վարչապետի ԺՊ-ին, ըստ որի՝ «Քաղպայմանագիրն» ունի 33 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 24, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 13, ԲՀԿ-ն՝ 10 տոկոս»:
Գրում է «Հրապարակ»-ը։