ԱԱԾ նախկին տնօրեն՝Գեորգի Կուտոյանի որոշմամբ հեռացվածները չեն հանձնվում

Կիսվել

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի որոշմամբ համակարգից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գեւորգ Խաչատրյանը:

Նա պահանջում է, որ դատարանն ԱԱԾ-ին ստիպի վերացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանի 2017 թվականի հրամանը՝ իրեն ծառայությունից արձակելու մասին, ու վերականգնեն աշխատանքում: Ի դեպ, Գեւորգ Խաչատրյանը միակ անձը չէ, որ հայց է ներկայացրել դատարան` ըննդեմ ԱԱԾ գործողությունների:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԱԾ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել նաեւ մեկ այլ նախկին աշխատակից Գարեգին Պետրոսյանը կրկին ԱԱԾ-ում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջով: Ի դեպ, դեռեւս 2015 թվականին Կոտայքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել, որին իրավապահները ընթացք էին տվել:

Արդյունքում պարզվել էր, որ վթարի կիզակետում էր հայտնվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում կոչումով ԱԱԾ մայոր Գարեգին Պետրոսյանը, սակայն նրան ազատելու հրամանը եղել է 2018 թվականի սեպտեմբերին:

Այլ լուրեր

Կարդալ նաև